Աշխարհ

27.11.2015 10:05


Զախարովա. «Պենտագոնը գիտեր՝ ով է սպանել Սու-24–ի օդաչուին»

Զախարովա. «Պենտագոնը գիտեր՝ ով է սպանել Սու-24–ի օդաչուին»

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ–ը տեղյակ էր՝ ով է սպանել Սու–24–ի կատապուլտված օդաչուին։

«Մենք ասելիք չունենք այդ հարցով»,–ասել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ Զախարովան վստահեցրել էր՝ ՌԴ–ն ունի բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ ԱՄՆ–ը գիտեր մահացած ռուս օդաչուի շուրջը «պարող» մարդկանց։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24–ին սիրիական երկնքում գտնվող ռուսական Սու–24–ը խոցվել էր թուրքական կործանիչով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը