Աշխարհ

27.11.2015 09:08


Էրդողանն ագրեսիա կհամարի Սիրիայի սահմանը հատելու դեպքում թուրքական ինքնաթիռի վրա հարձակումը

Էրդողանն ագրեսիա կհամարի Սիրիայի սահմանը հատելու դեպքում թուրքական ինքնաթիռի վրա հարձակումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «CNN»–ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Անկարան ագրեսիա կդիտարկի այն դեպքը, եթե իր ռազմական ինքնաթիռը Սիրիայի սահմանը հատելու դեպքում խոցվի ռուսական զենիթահրթիռային համակարգի օգնությամբ։

Լրագրողն Էրդողանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս Անկարան կարձագանքի, եթե թուրքական ռազմական ինքնաթիռը հատի Սիրիայի օդային տարածքը, և դրա հետևանքով խոցվի С-400 համակարգի օգնությամբ։

«Տարածաշրջանում մենք որևէ էսկալացիա չեն ցանկանում տեսնել։ Մենք չենք ցանկանում դրան մասնակցել։ Բայց նրանք, ովքեր կանգնում են Սիրիայի կողմը և նպաստում են լարվածության աճին, կարծում եմ, դրա համար պատասխանատվություն են կրում»,–ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը վաղուց է Սիրիային աջակցություն ցուցաբերում պաշտպանության ոլորտում՝ դեռ Ասադի հոր կառավարման տարիներից։

«Ռուսաստանը վաճառում կամ տալիս էր Սիրիային նման հրթիռային համակարգեր»,–նշել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպել նոյեմբերի 30–ին Փարիզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը