ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներին
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամլո հաղորդագրությունը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳ նախարարը Թբիլիսիում հայտարարություն է արել, թե իբր Սերգեյ Լավրովն ինչ-որ առաջարկ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Եվ ըստ Մամեդյարովի` դա նախատեսում է, թե «հարկավոր է կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրս բերման, տեղահանված անձանց վերադարձի և ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատման վրա»։
Տիգրան Բալայան. Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի Ձեր կողմից նշված պնդումներին, Հայաստանի արտգործնախարարը բառացիորեն ասել է հետևյալը.
«Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնակաբար նաև` Ռուսաստանի` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։
Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավելևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։
Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։

Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»:
ՀՀ ԱԳՆ