Աշխարհ

26.11.2015 22:54


Էրդողանն առաջարկել է Պուտինին հանդիպել նոյեմբերի 30–ին

Էրդողանն առաջարկել է Պուտինին հանդիպել նոյեմբերի 30–ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել նոյեմբերի 30–ին՝ Փարիզում։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

Էրդողանը նաև ընգծել է, որ պատասխան դեռ չի ստացել։

Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Սու–24–ի միջադեպից հետո փորձել է հեռախոսակապ հաստատել Պուտինի հետ, սակայն ապարդյուն։

Նաև նշել է, որ եթե թուրքական կողմն իմանար՝ խոցված Սու–24–ը պատկանում է Ռուսաստանին, ապա իրեն այլ կերպ կպահեր։ Բացի այդ՝ Էրդողանը նշել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել միջադեպի համար։

Ի դեպ, հեռախոսազանգի մասին հայտարարությունից որոշ ժամանակ անց, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է՝ Էրդողանից Պուտինին զանգ չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը