Աշխարհ

26.11.2015 17:01


Դմիտրի Մեդվեդև. «Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի տնտեսական սահմանափակումներ է մտցնում»

Դմիտրի Մեդվեդև. «Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի տնտեսական սահմանափակումներ է մտցնում»

Ռուսաստանը թուրքական ՌՕՈՒ–ի կողմից Սու–24–ի հարձակումն ագրեսիա է համարում, ինչին ի պատասխան՝ ռազմական, դիվանագիտական և տնտեսական բնույթի միջոցներ կձեռնարկվեն։ Ինչպես հաղորդում է «Россия 24»–ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Դա, անշուշտ, ագրեսիայի դրսևորում է մեր պետության դեմ Թուրքիայի կողմից՝ մեր հարևանի, և, բացի այդ, նաև ՆԱՏՕ–ի անդամի»,–ասել է Մեդվեդևը նախարարների կաբինետի նիստի ժամանակ։

«Այդ հանցագործությանը ռազմական և դիվանագիտական միջոցառումներն արդեն իսկ հետևել են և դեռ կշարունակվեն։ Կլինեն նաև տնտեսական միջոցառումներ»,–նշել է նա՝ հավելելով, որ դրանք կձեռնարկվեն երկու օրվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը