Աշխարհ

26.11.2015 19:06


Հոլանդիայում փախստականների ճամբարի մուտքի մոտ խոզի գլուխներ են թողել (տեսանյութ)

Հոլանդիայում փախստականների ճամբարի մուտքի մոտ խոզի գլուխներ են թողել (տեսանյութ)

Հոլանդիայում սիրիացի փախստականների ճամբարի մուտքի մոտ խոզերի կտրված գլուխներ են նետված եղել։ «RT»–ի փոխանցմամբ՝ ոստիկանները, բացի ինը գլխից, նաև արյունով լի տոպրակներ են գտել հոլանդական Էշմարքերվելդ ճամբարի մուտքի մոտ։

Հայտնի է, որ նշված ճամբարում են ապաստանել Սիրիայի պատերազմից փախած հազարավոր ներգաղթյալներ։

«Twitter»–ում տեղադրված համապատասխան լուսանկարի տակ մակագրված է եղել. «Եթե ժողովրդավարությունը չի գործում, դա չարացնում ու հուսահատեցնում է մարդկանց։ Բարի գալուստ դժոխք»։

Հաղորդվում է, որ փախստականներից ոչ ոք չի տուժել. ոստիկանությունը սկսել է չարագործների որոնումները։

Մահմեդական աշխարհում խոզը համարվում է կեղտոտ կենդանի. «ներկայացման» հեղինակները, ենթադրաբար, փախստականներին վիրավորելու միտում են ունեցել։

Աղբյուրը հիշեցնում է, որ Հոլանդիան տարեսկզբից 2 հազ սիրիացի փախստական է ընդունել, սեպտեմբերին էլ թույլատրել է ևս 7 հազ–ի մուտքը երկիր։

Տեսանյութը՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը