Քաղաքական

26.11.2015 16:19


Շ.Քոչարյանը վստահեցնում է՝ միջազգային ահաբեկչության առումով ՀՀ–ում հարաբերական անդորր է

Շ.Քոչարյանը վստահեցնում է՝ միջազգային ահաբեկչության առումով ՀՀ–ում հարաբերական անդորր է

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ահաբեկչությունն ամբողջ աշխարհին է սպառնում:

–Կա պետական ահաբեկչություն և կան տարբեր միջազգային ցանցերի կողմից ահաբեկչական գործողություններ,–նշել է նա՝ ընդգծելով, որ ցանկացած պետություն պետք է զգույշ լինի միջազգային ցանցերի ահաբեկչություններից։

Հայաստանում այս պահին հարաբերական անդորր է,–ավելացրել է Շ.Քոչարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը