Աշխարհ

26.11.2015 10:40


Վենեսուելացի ընդդիմադիր գործիչը սպանվել է անմիջապես բեմի վրա

Վենեսուելացի ընդդիմադիր գործիչը սպանվել է անմիջապես բեմի վրա

Վենեսուելական ընդդիմադիր «Դեմոկրատական գործողություն» կուսակցությունը հայտնել է իր առաջնորդներից մեկի՝ Լուիս Մանուել Դիասի սպանության մասին։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

«Հենց նոր հրաձգային զենքից սպանվեց Ալթագրասիա–դե–Օրիթուքո քաղաքում «Դեմոկրատական գործողություն» կուսակցության գլխավոր քարտուղար Լուիս Մանուել Դիասը, որն այդ պահին բեմի վրա էր՝ Լիլիան Թինգորիի հետ»,– թվիթթերյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդներից Էնրի Ռամոսը։

Սպանությունը կատարվել է ժողովրդի հետ նախընտրական հանդիպման ժամանակ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք նշանակված են դեկտեմբերի 6–ին։

Նշվում է, որ հանցագործները կրակ են բացել Դիասի ուղղությամբ մեքենայից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը