Հրթիռներն ու ինքնաթիռները խաղալիքներ չեն, որ ինչ–որ մեկը հենց այնպես կարողանա դրանք խոցել։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Այդկերպ է նա արձագանքել սիրիական երկնքում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ին պատկանող Սու-24–ի խոցմանը.
«Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն այդ սադրանքի համար։ Մեր հարևանն ու ընկերը՝ Թուրքիան, պետք է լրջորեն մտածի այդ մասին։ Թուրք–սիրիական սահմանին արձանագրված այդ դեպքը բավական անհանգստացնող և վտանգավոր ազդանշան է, և վկայում է այն մասին, որ տարածաշրջանում այնպիսի քաոս է տիրում, որ նման չմտածված քայլերն ուղղակի երկյուղալի են»։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահն ընդգծել է՝ ՌԴ–ն և Թուրքիան Իրանի բարեկամ հարևաններն են. «Եվ մենք պահանջում ենք, որ այդ երկրները նախազգուշական միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերը կանխելու համար, և դրա համար գործի դնեն իրենց բոլոր ջանքերը»,–Ռոուհանիի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։
Իրանի խորհրդարանի նախագահ ԱլիԼարիջանին էլ հայտարարել է, որԹուրքիանկոպիտսխալէթույլտվել՝ոչնչացնելովռուսականինքնաթիռը, սակայնավելիկոպիտսխալէթույլտվելԱՄՆ-ը՝աջակցելով թուրքական իշխանությունների այս գործողություններին։ Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի գործողությունները նպաստում են հակամարտության սրմանը:
Լարիջանին նաև նշել է, որ Իրանն իր զորակցություննէհայտնումՄոսկվային:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24–ին խոցված Սու 24–ը գտնվում էր Սիրիայի տարածքում. 6 հազ մ բարձրության վրա գտնվող ռմբակոծիչը վերադառնում էր Հմեյմիմի ավիաբազա։
Թեհրանը դատապարտել է Անկարայի արարքը
Հրթիռներն ու ինքնաթիռները խաղալիքներ չեն, որ ինչ–որ մեկը հենց այնպես կարողանա դրանք խոցել։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Այդկերպ է նա արձագանքել սիրիական երկնքում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ին պատկանող Սու-24–ի խոցմանը.
«Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն այդ սադրանքի համար։ Մեր հարևանն ու ընկերը՝ Թուրքիան, պետք է լրջորեն մտածի այդ մասին։ Թուրք–սիրիական սահմանին արձանագրված այդ դեպքը բավական անհանգստացնող և վտանգավոր ազդանշան է, և վկայում է այն մասին, որ տարածաշրջանում այնպիսի քաոս է տիրում, որ նման չմտածված քայլերն ուղղակի երկյուղալի են»։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահն ընդգծել է՝ ՌԴ–ն և Թուրքիան Իրանի բարեկամ հարևաններն են. «Եվ մենք պահանջում ենք, որ այդ երկրները նախազգուշական միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերը կանխելու համար, և դրա համար գործի դնեն իրենց բոլոր ջանքերը»,–Ռոուհանիի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին էլ հայտարարել է, որ Թուրքիան կոպիտ սխալ է թույլ տվել՝ ոչնչացնելով ռուսական ինքնաթիռը, սակայն ավելի կոպիտ սխալ է թույլ տվել ԱՄՆ-ը՝ աջակցելով թուրքական իշխանությունների այս գործողություններին։ Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի գործողությունները նպաստում են հակամարտության սրմանը:
Լարիջանին նաև նշել է, որ Իրանն իր զորակցությունն է հայտնում Մոսկվային:

7or.am