Աշխարհ

26.11.2015 10:05


Ֆրանսիան երկարացնում է ռազմական գործողությունը Սիրիայում

Ֆրանսիան երկարացնում է ռազմական գործողությունը Սիրիայում

Փարիզը քվեարկել է Սիրիայում Ֆրանսիայի սկսած ռազմական գործողությունը երկարացնելու օգտին։ Կողմ է քվեարկել Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի 515 պատգամավոր, դեմ՝ 4։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ դա համապատասխանում է Հինգերորդ հանրապետության Սահմանադրությանը. կառավարությունը պարտավոր է օժանդակել խորհրդարանի՝ երկրից դուրս ռազմական գործողություն իրականացնելու որոշմանը՝ ավելի քան 4 ամսով։

Հիշեցնենք՝ Փարիզը միացել է Սիրիայում իսլամականների դիրքերը ռմբակոծող կոալիցիային ս. թ. սեպտեմբերի 27–ին։ Հայտնի է, որ «Իսլամական պետության» շարքերում նաև ֆրանսիացիներ են կռվում՝ վտանգ ներկայացնելով սեփական պետությանը։

Նոյեմբերի 13–ի փարիզյան գրոհներից հետո ահաբեկիչների դիրքերը ռմբակոծող ֆրանսիական ավիացիան ուժեղացնելու նպատակով Միջերկրականի արևելյան մաս ուղարկվեց «Շառլ դե Գոլ» ավիակիրը։ Նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերով՝ ԻՊ դեմ պայքարին ֆրանսիական ՌԾՈւ–ի ներգրավումը եռապատկում է Սիրիայում ֆրանսիական քանակակազմի ռազմական հզորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը