Լրահոս

23.11.2009 12:20

Կիրո Մանոյան. «Հայաստանի համար հիմնականը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, առանց որի հարց չի լուծվում»

Կիրո Մանոյան. «Հայաստանի համար հիմնականը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, առանց որի հարց չի լուծվում»

-Հանդիպման գնահատականը տալիս են համանախագահներն իրենց պաշտոնական համատեղ հայտարարության մեջ, որտեղ ավելի զուսպ է ասված ամեն ինչ, քան առանձին-առանձին արված նրանց հայտարարություններում։ Առանձին հայտարարությունները, կարծում եմ, արված են ինչ-որ չափով նաև հակազդելու Ադրբեջանի նախագահի նախորդ օրն արած սպառնալի հայտարարությանը,- մեկնաբանելով նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը' «7օր»-ին պատասխանել է Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ինչ վերաբերում է շրջանակային համաձայնագրին, ապա նա նշել է, որ այդպիսի համաձայնագրի կամ այսպես կոչված հիմնակամ սկզբունքների նախագիծ կա, և Հայաստանը հայտարարել է, որ այդ սկզբունքները կընդունի որպես բանակցության հիմք, ալյ ոչ թե՝ համաձայն է այնտեղ ներկայացված կետերին։ Թե ինչպիսին է հավանականությունը, որ Հայաստանը կստորագրի այդ համաձայնագիրը, ըստ Կ.Մանոյանի, կախված է նաև նրանից, թե ինչին կհամաձայնի Ադրբեջանը։

-Այնպես չէ, որ մի քարի մեջ կռած մի քանի կետեր են, որոնց շուրջ կա՛մ «այո», կա՛մ «ոչ» պետք է ասվի։ Այդ կետերը նաև փոխվում են ըստ բանակցությունների, բայց պարզ է, որ Հայաստանի համար հիմնականը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, առանց որի հարց չի լուծվում,- նշել է նա։

Կիրո Մանոյանը նաև այն կարծիքին է, որ հակառակ հայտարարություններին՝ Ի.Ալիևը դուրս չի գա բանակցություններից, քանի որ նախագահներն իրենց նախարարներին հանձնարարել են համանախագահների հետ աշխատել հաջորդ հանդիպման ուղղությամբ, և հաջորդ հանդիպումը լինի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։