Աշխարհ

26.11.2015 09:03


Թուրքիայից գնացող բեռնատարները խնդիրներ են ունենում ռուս–վրացական սահմանին

Թուրքիայից գնացող բեռնատարները խնդիրներ են ունենում ռուս–վրացական սահմանին

Թուրքիայից գնացող բեռնատար ավտոմեքենաները Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ռուսական կողմի թույլտվությանն են սպասում՝ հատելու Լարսի անցակետը։ «Интерфакс»–ը նշում է, որ այս մասին հայտնել են Վրաստանի Ֆինանսների նախարարությունից։

Նշվում է, որ Լարսում խնդիրներ են առաջացել Թուրքիայից գնացող բեռնատարներին Ռուսաստանի տարածք մուտք գործելու հետ կապված։

«Այդ բեռնատարների մի մասը, վարորդների խնդրանքով, ուղարկվել է հետ՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածք։ Մյուս մասն էլ գտնվում է չեզոք գոտում և սպասում է ՌԴ մուտք գործելու թույլտվությանը»,–ասված է ՖՆ–ի հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ Կազբեգի անցակետում վրացական կողմը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը