Լրահոս

01.10.2010 17:00


Ադրբեջանն ԱՄՆ–ի հասցեին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգը հոկտեմբերի 1-ին շտապ հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը, հրավերի պատճառը հայկական ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունն է եղել այն մասին, որ ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում Ստերլինգին բողոքի նոտա է հանձնվել, և ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։

«Ադրբեջանական կողմն ամենասկզբունքային և կոշտ ձևով կարձագանքի այսպիսի գործունեությանը և այդօրինակ այցելություններն անթույլատրելի է համարում, առավել ևս այն լույսի ներքո, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է»,-ասել է Պոլուխովը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը