Լրահոս

25.11.2015 18:45


ՌԴ Պետդումա Հայոց ցեղասպանության չճանաչումը քրեականացնող օրինագիծ է ներկայացվել

ՌԴ Պետդումա Հայոց ցեղասպանության չճանաչումը քրեականացնող օրինագիծ է ներկայացվել

Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանության չճանաչումը պատասխանատվություն կենթադրի. համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է ՌԴ Պետդումայի դիտարկմանը։

Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, «Թվիթթերի» իր էջում հայտնել է «Արդարացի Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը։

«Հենց նոր մենք օրինագիծ ներկայացրեցինք 1915թ. Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության չճանաչումը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»,–գրել է Միրոնովը։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն քննադատել էր Պուտինին 1915–ին կատարվածը ցեղասպանություն համարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը