Ուժի մեջ է մտել Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը
Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ ս.թ. նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել մինչև 90 (իննսուն) օր՝ պայմանով, որ գտնվելու ընդհանուր ժամկետը չգերազանցի 180 (հարյուր ութսուն) օրը 12 (տասներկու) ամսվա ընթացքում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։