Դավութօղլուն հայտարարել է, որ անձամբ ինքն է հրահանգել խոցել ինքնաթիռը (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ ԱհմեթԴավութօղլուն հայտարարել է, որ անձամբ ինքն է հրահանգել խոցել իրենց երկրի օդային տարածքը խախտած ինքնաթիռը։ Այս մասին նա ասել է իշխող «Արդարությունևզարգացում» կուսակցության նիստի ժամանակ, որի մասնակիցներն այս խոսքերը լսելուց հետո սկսել են ծափահարել։
Ինչպես հայտնում է «Haberler»–ը, Դավութօղլուն մանրամասնել է, որ թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցել է ինքնաթիռը բազմաթիվ նախազգուշացումներից հետո։
«Այն, որ ինքնաթիռը ռուսական է, տեղեկացել են միայն ՌԴ ՊՆ հայտարարությունից:Մենքմտադրված չենքխզելՌԴհետկապերը: Ռուսաստանըմերբարեկամնէ: Խոշորպետություններիհարաբերություններըչենկարողտուժելմիջադեպերիպատճառով»,-հավելել է Դավութօղլուն։
Դավութօղլուն հայտարարել է, որ անձամբ ինքն է հրահանգել խոցել ինքնաթիռը (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ անձամբ ինքն է հրահանգել խոցել իրենց երկրի օդային տարածքը խախտած ինքնաթիռը։ Այս մասին նա ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ, որի մասնակիցներն այս խոսքերը լսելուց հետո սկսել են ծափահարել։
Ինչպես հայտնում է «Haberler»–ը, Դավութօղլուն մանրամասնել է, որ թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցել է ինքնաթիռը բազմաթիվ նախազգուշացումներից հետո։
«Այն, որ ինքնաթիռը ռուսական է, տեղեկացել են միայն ՌԴ ՊՆ հայտարարությունից: Մենք մտադրված չենք խզել ՌԴ հետ կապերը: Ռուսաստանը մեր բարեկամն է: Խոշոր պետությունների հարաբերությունները չեն կարող տուժել միջադեպերի պատճառով»,-հավելել է Դավութօղլուն։
7or.am