Աշխարհ

25.11.2015 19:40


Պետերբուրգում քաղցրավենիքով լի բեռնատար է անհետացել

Պետերբուրգում քաղցրավենիքով լի բեռնատար է անհետացել

ՌԴ պետերբուրգյան ոստիկանությունը դիմում է ստացել հրուշակեղեն տեղափոխող բեռնատարի անհետացման մասին։

«Оперативное прикрытие» գործակալությունից հայտնել են, որ քաղցր բեռի արժեքը մոտ 2,2 մլն ռուբլի է կազմում։

Պարզվել է, որ 47–րդ վարչական շրջանի պետհամարանիշներով DAF բեռնատարն արդեն ավելի քան տաս օր է, ինչ որոնվում է։ Մեքենան բեռնվել է Կարմիր գյուղում դեռ նոյեմբերի 13–ին, սակայն թխվածքաբլիթներն այդպես էլ չի իրացրել։ Տեղեկություններ չկան նաև վարորդի գտնվելու վայրի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը