Լրահոս

10.01.2011 12:47


Իջևանի զորամասի հրամանատարն ու երկու սպա ազատվել են պաշտոնից

Իջևանի զորամասի հրամանատարն  ու երկու սպա ազատվել են պաշտոնից

ՀՀ ՊՆ խոսնակ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 10-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ Տավուշի մարզում տեղակայված N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին, ինչպես նաև նույն զորամասի հրամանատարական կազմի ևս երկու սպայի զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան Իջևանի տարածաշրջանի զորամասերից մեկի անցագրային կետի մերձակայքում Սերգեյ Կարապետյանի և Տավուշի մարզի որոշ քաղաքացիների միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած Տարոն Ենգիբարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով' Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով:

Իսկ այսօր ծանր մարմնական վնասվածքներ ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը հիվանդանոցում մահացել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը