Աշխարհ

25.11.2015 14:10


Էրդողանը գտել է Су-24–ը խոցելու արդարացումը

Էրդողանը գտել է Су-24–ը խոցելու արդարացումը

Պարզվում է՝ Թուրքիան չի իմացել, որ նախօրեին իր կործանած Су-24–ը ՌԴ ՌՏՈւ–ի ինքնաթիռն է։ «regnum.ru»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքերով՝ թուրքական ՌՕՈւ–ի օդաչուները չեն հասկացել, որ կրակում են ռուսական ինքնաթիռի ուղղությամբ։

«Այն, որ ինքնաթիռը պատկանում էր ՌԴ–ին, պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարեցին ռուսական իշխանությունները»,–հայտարարել է Էրդողանը Ստամբուլի միջազգային իսլամական տնտեսական կոնգրեսի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը