ԱԱԾ հայտարարությունում «ահաբեկչություն» ու «ընդդիմադիր» բառերն օգտագործված չէին
Մի բան, որ հաստատ չգիտեմ, չեմ կարա ասեմ՝ էս կինոն սարքա՞ծ էր, թե՞ իրոք ինչ-որ բան է նախատեսվել, բայց մի քանի հարց կա, որ պարզաբանման կարիք ունի։ 1. Դեռ մինչև ԱԱԾ պաշտոնական հայտարարությունը Շամշյանն արդեն եղածը որակում է որպես ահաբեկչության կանխարգելում, որի վրա հիմնվելով՝ բոլոր լրատվականները տարածում էին նույնը։ 2. Էլի առանց պաշտոնական հայտարարության վրա հիմնվելու՝ «1in.am»-ը գրեց, որ խումբը կապ ունի գործող ընդդիմադիր ուժերից մեկի հետ։ 3. ԱԱԾ հայտարարությունն ահագին ուշացավ ու չափից դուրս զգուշավոր էր, «ահաբեկչություն» ու «ընդդիմադիր» բառերն օգտագործված չէին։ 4. Առաջին ու հատկապես երկրորդ կետերից հետո «Ֆեյսբուքում» սկսեց տարածվել կեղծ լինելու վերսիան, ու որ նպատակը Սեֆիլյանենց ձերբակալելու հիմք ունենալն է։ 5. Մինչև էս պահը հայտնի չի՝ ով է Արթուր Վարդանյանը, ինչ ազգություն ունեն մյուսները, ինչ նպատակ են հետապնդել, զենքը որտեղից են ձեռք բերել և այլն։ Հա, ընդունենք՝ դեռ հայտնի չի, քննություն է գնում, բայց պետք է հաշվի առնել, որ տեռորիզմի մասին պանիկան շուտ չի անցնում, ու հստակ հերքում է պետք։ 6. Եթե պարզվի, որ վերևում նշված կայքերը ապատեղեկատվություն են տարածել, կանցնի կգնա՞, թե՞ պատժվելու են խուճապ տարածելու համար։ 7. Էս ընենց պահ է, որ հասարակ պեչենի գողացող չեն բռնել, ահաբեկչության պանիկան մեղմելու համար երկրի ղեկավարությունից գոնե մեկը պետք է մի բան ասի, հայտարարությամբ հանդես գա, ժողովրդին հանգստացնի կամ խորհուրդ տա մի բան անել/չանել։
ԱԱԾ հայտարարությունում «ահաբեկչություն» ու «ընդդիմադիր» բառերն օգտագործված չէին
Մի բան, որ հաստատ չգիտեմ, չեմ կարա ասեմ՝ էս կինոն սարքա՞ծ էր, թե՞ իրոք ինչ-որ բան է նախատեսվել, բայց մի քանի հարց կա, որ պարզաբանման կարիք ունի։
1. Դեռ մինչև ԱԱԾ պաշտոնական հայտարարությունը Շամշյանն արդեն եղածը որակում է որպես ահաբեկչության կանխարգելում, որի վրա հիմնվելով՝ բոլոր լրատվականները տարածում էին նույնը։
2. Էլի առանց պաշտոնական հայտարարության վրա հիմնվելու՝ «1in.am»-ը գրեց, որ խումբը կապ ունի գործող ընդդիմադիր ուժերից մեկի հետ։
3. ԱԱԾ հայտարարությունն ահագին ուշացավ ու չափից դուրս զգուշավոր էր, «ահաբեկչություն» ու «ընդդիմադիր» բառերն օգտագործված չէին։
4. Առաջին ու հատկապես երկրորդ կետերից հետո «Ֆեյսբուքում» սկսեց տարածվել կեղծ լինելու վերսիան, ու որ նպատակը Սեֆիլյանենց ձերբակալելու հիմք ունենալն է։
5. Մինչև էս պահը հայտնի չի՝ ով է Արթուր Վարդանյանը, ինչ ազգություն ունեն մյուսները, ինչ նպատակ են հետապնդել, զենքը որտեղից են ձեռք բերել և այլն։ Հա, ընդունենք՝ դեռ հայտնի չի, քննություն է գնում, բայց պետք է հաշվի առնել, որ տեռորիզմի մասին պանիկան շուտ չի անցնում, ու հստակ հերքում է պետք։
6. Եթե պարզվի, որ վերևում նշված կայքերը ապատեղեկատվություն են տարածել, կանցնի կգնա՞, թե՞ պատժվելու են խուճապ տարածելու համար։
7. Էս ընենց պահ է, որ հասարակ պեչենի գողացող չեն բռնել, ահաբեկչության պանիկան մեղմելու համար երկրի ղեկավարությունից գոնե մեկը պետք է մի բան ասի, հայտարարությամբ հանդես գա, ժողովրդին հանգստացնի կամ խորհուրդ տա մի բան անել/չանել։
Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից