Աշխարհ

25.11.2015 13:40


Շոյգու. «Су-24–ի երկրորդ օդաչուն հասցվել է ավիաբազա»

Շոյգու. «Су-24–ի երկրորդ օդաչուն հասցվել է ավիաբազա»

Նախօրեին Սիրիայում թուրքական կործանիչով խոցված Су-24–ի երկրորդ օդաչուն ողջ–առողջ է. նրան փրկել են սիրիական բանակի և ՌԴ հատուկ ստորաբաժանումները։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

Գործողությունը տևել է 12 ժամ, ավարտվել է մոսկովյան ժամանակով 3:40–ին։ Օդաչուն արդեն հասցվել է ռուսական ավիաբազա։

Շոյգուն շնորհակալություն է հայտնել օդաչուին փրկելու համար իրենց կյանքը վտանգած զինվորականներին։

Նախարարը նաև հայտնել է, որ Սիրիայում Հմեյմիմի ավիաբազայում կտեղակայվի С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգ։

Համալիրը կարող է 400 կմ հեռավորությունից խոցել աերոդինամիկ, 4,8 կմ/վրկ արագությամբ ընթացող մարտավարական բալիստիկ նշանակետեր՝ թևավոր հրթիռներ, մարտավարական և ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռների մարտագլխիկներ։ Ռադարն ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 600 կմ հեռավորությունից։

Հիշեցնենք, որ Су-24–ի՝ կատապուլտով նետված մյուս օդաչուն զոհվել էր ցամաքից ջիհադականների արձակած կրակոցներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը