Աշխարհ

25.11.2015 11:33


Մեդվեդև. «Սու–24–ի հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել ՌԴ–ի և Թուրքիայի համատեղ մի շարք նախագծերից հրաժարվելուն»

Մեդվեդև. «Սու–24–ի հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել ՌԴ–ի և Թուրքիայի համատեղ մի շարք նախագծերից հրաժարվելուն»

Սու–24–ի վրա հարձակումը ՌԴ–ի և ՆԱՏՕ–ի հարաբերություններում վտանգավոր սրացում է առաջացրել, և այն չի կարող արդարացվել ոչ մի շահով, այդ թվում՝ սահմանների պաշտպանության։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Սու–24–ի վրա Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակումը նա հանցավոր գործողություն է անվանել։ Նաև ընդգծել է, որ ՌԴ–ն տվյալներ ունի ԻՊ–ից նավթամթերք գնելու հարցում Թուրքիայի մի շարք պաշտոնյաների անմիջական շահագրգռվածության մասին։

«Անխոհեմություն էին թուրքական իշխանությունների հանցավոր գործողությունները. ինքնաթիռի խոցումը 3 հետևանքի հանգեցրեց։ Առաջին հերթին՝ ՌԴ և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վտանգավոր լարվածության, երկրորդ՝ Թուրքիան իր քայլերով ցույց տվեց, որ իրականում պաշտպանում է «Իսլամական պետության» զինյալներին։ Դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով ԻԼԻՊ–ի նավթամթերքի հետ կապված Թուրքիայի որոշ պաշտոնատար անձանց ֆինանսական հետաքրքրությունների մասին առկա տեղեկատվությունը։ Եվ երրորդ՝ խզվեցին Թուրքիայի և ՌԴ–ի միջև երկարատև բարիդրացիական հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսության և հումանիտար ոլորտում։ Այդ կորուստը դժվարի կլինի վերականգնել. դրա անիմիջական հետևանքը կարող են լինել մի շարք համատեղ նախագծերից հրաժարվելը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը»,–ասել է Մեդվեդևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը