Աշխարհ

25.11.2015 10:35


Ֆրանսիական Ռուբեի հատուկ գործողությունն ավարտվել է. հանցագործներից մեկը սպանվել է

Ֆրանսիական Ռուբեի հատուկ գործողությունն ավարտվել է. հանցագործներից մեկը սպանվել է

«Reuters»–ը, ֆրանսիական Ռուբե քաղաքի դատախազ Լիլլ Ֆրեդերիկին հղումով, հայտնում է, որ ֆրանսիացի ոստիկանները բարեհաջող ավարտել են պատանդներին ազատելու հատուկ գործողությունը։ Կողոպտիչներից մեկը սպանվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինված անհայտ անձինք Ֆրանսիայի հյուսիսում՝ Բելգիայից քիչ հեռու գտնվող Ռուբե քաղաքում, պատանդներ են վերցրել, որոնց մեջ նաև երեխաներ են եղել։

«ՌԻԱ նովոստին», տեղի ոստիկանությանը հղումով, հայտնում է, որ բոլոր պատանդներն ազատ են արձակված։

Ճշտված տվյալներով՝ 2 հանցագործ որոշել է կողոպտել տունը, որտեղ ապրում էր տեղի բանկերից մեկի ղեկավարը։ Ոստիկանության ժամանումից հետ հանցագործները կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ, այնուհետև փակվել տանը՝ պատանդ վերցնելով բնակիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը