Աշխարհ

25.11.2015 10:25


Խոցված Су-24–ի երկրորդ օդաչուն տարհանվել է սիրիացի զինվորականների կողմից

Խոցված Су-24–ի երկրորդ օդաչուն տարհանվել է սիրիացի զինվորականների կողմից

Թուրքիայի խոցած ռուսական Су-24 ռմբակոծիչ ինքնաթիռի երկրորդ օդաչուն տարհանվել է սիրիացի զինվորականների կողմից։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Al Mayadeen»–ին հղումով։

Նշվում է, որ օդաչուի հետ կապը վերականգնվել է 6 ժամ տևած որոնումներից հետո։ Սիրիական հատուկ ծառայությունները 2 ժամում դուրս են բերել օդաչուին զինյալների թիկունքից։ Ներկայումս նա գտնվում է Հմեյմիմի ռուսական ավիաբազայում։ Այս տեղեկատվությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ընդդիմությունն ուզում է փոխանակել Լաթաքիայում ընկած Су-24–ի օդաչուի մարմինն իր կողմնակիցների հետ։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ–ից հայտարարել են, որ ռմբակոծիչը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը