Լրահոս

01.10.2010 16:13


Սահակաշվիլին անհանգստացած է, թե Պուտինը կարող է Ռուսաստանի նախագահ ընտրվել

«Newsweek» ամսագրին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե անհանգստացած է, որ Վլադիմիր Պուտինը կարող է Ռուսաստանի նախագահ ընտրվել։

Ըստ նրա՝ ռուսական կողմը հրաժարվում է Վրաստանի հետ երկկողմ շփումներից։

-Մենք ցանկացած պահի պատրաստ ենք սկսել բանակցությունները, բայց նրանք չեն ցանկանում երկխոսություն սկսել մեր ընտրված կառավարության հետ։ Փոխարենը նրանք Աբխազիայում տեղակայում են ЗРК С-З00 համակրգերը,-ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք Վրաստանը ԱՄՆ-ից ռազմական օգնություն ակնկալո՞ւմ է, Սահակաշվիլին պատասխանել է, թե Վրաստանը չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա։

-Մյուս կողմից, եթե Վրաստանը զրկվի պաշտպանունակությունից, ապա Կրեմլը կցանկանա փոխել մեր կառավարությունը ռազմական ճանապարհով։ Քանի անգամ  Վլադիմիր Պուտինը ընտրվել է, այնքան անգամ պատերազմ է սկսվել։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նա կառաջադրվի հերթական անգամ, և մենք մտահոգված ենք։  Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ -ը մեզ կօգնի ընդլայնել պաշտպանունակությունը,-ընդգծել է  Սահակաշվիլին։

 

Այս խորագրի վերջին նյութերը