Աշխարհ

24.11.2015 22:20


Օբաման մեկնաբանել է Սու–24–ի խոցման միջադեպը

Օբաման մեկնաբանել է Սու–24–ի խոցման միջադեպը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրենք տվյալներ են ստանում Սու–24–ի խոցման միջադեպի հետ կապված։ Նա նաև ընդգծել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «ABC»–ն։

«Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իրավունք ունի պաշտպանել իր ցամաքային և օդային տարածքները»,–հավելել է Օբաման՝ նշելով.

«Այժմ չափազանց կարևոր է համոզվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության իրականացման հարցում, ինչպես նաև՝ խուսափել ցանկացած էսկալացիայից»։

Ավելի վաղ Պենտագոնն էր հաստատել Թուրքիայի հայտարարություններն առ այն, որ ռուսական Սու-24-ը խախտել է իրենց օդային տարածքը, և անձնակազմին նախազգուշացվել է այդ մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը