Աշխարհ

24.11.2015 20:36


ՌԴ ԱԳՆ–ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

ՌԴ ԱԳՆ–ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդորել է ռուսաստանցիներին ներկա փուլում չմեկնել Թուրքիա։

«Զբոսաշրջային կամ որևէ այլ նպատակներով»,–ավելացրել է Լավրովը։ Այս մասին հայտնում է Life News-ը։

Լավրովը հայտարարել է, որ այժմ Թուրքիայի տարածքում մեծ է ահաբեկչական դրսևորումների կրիտիկական զանգվածը, որը Եգիպտոսի ահաբեկչական վտանգից քիչ չէ:

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ աճում է Թուրքիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքը։

«Եվ դա կապված չէ այն միջադեպի հետ, որը տեղի է ունեցել այսօր», - հավելել է նա՝ նկատի ունենալով Սիրիայում խոցված ռուսական Սու-24-ը։

Նշենք նաև, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը հայտարարել է, որ Թուրքիային պետք է ընդգրկել այն երկրների շարքը, որոնց հետ ՌԴ–ն դադարեցրել է ավիահաղորդակցությունը։

«Ռուս զբոսաշրջիկները չպետք է լինեն այդ երկրում, որտեղ անվտանգ չէ։ Այս ավիաուղղությունը չպետք է իրականացվեն, քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվել: Ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ չէ մի երկրում գտնվելը, որը կործանում է ռուսական ինքնաթիռները»,–նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը