Ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված դպրոցականի ընտանիքը 15 մլն դոլար փոխհատուցում է պահանջել
Ամերիկացի դպրոցականի ընտանիքը 15 մլն դոլար է պահանջել՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում։«Independent»–ի փոխանցմամբ՝ դպրոցականը ձերբակալվել էր դպրոց ինքնաշեն ժամացույց տանելու պատճառով, որը հաստատության աշխատակիցները պայթուցիկ սարքի տեղ էին ընդունել։
14-ամյա Մոհամմեդ Ահմեդի ընտանիքը 10 մլն դոլար Իրվինգի իշխանություններից է պահանջել, որտեղ կատարվել էր դեպքը, 5 մլն դոլար՝ տղայի դպրոցի խորհրդից։
Բացի այդ, ընտանիքը պահանջել է նաև գրավոր ներողություն խնդրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաշեն ժամացույցի համար ձերբակալված դպրոցականն ԱՄՆ–ից Քաթար է տեղափոխվում։
Ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված դպրոցականի ընտանիքը 15 մլն դոլար փոխհատուցում է պահանջել
Ամերիկացի դպրոցականի ընտանիքը 15 մլն դոլար է պահանջել՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում։ «Independent»–ի փոխանցմամբ՝ դպրոցականը ձերբակալվել էր դպրոց ինքնաշեն ժամացույց տանելու պատճառով, որը հաստատության աշխատակիցները պայթուցիկ սարքի տեղ էին ընդունել։

7or.am