Աշխարհ

24.11.2015 20:05


Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Յանուկովիչի ժամանակների պաշտոնյաների նկատմամբ

Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Յանուկովիչի ժամանակների պաշտոնյաների նկատմամբ

Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի պաշտոնյաների նկատմամբ քաղաքական որոշ պատճառներով։ Այս մասին, «Укринформ»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի գլխավոր դատախազության ԳՔՎ հատուկ հետաքննությունների վարչության ղեկավար Սերգեյ Գորբատյուկը։

«Իհարկե, մենք կարող ենք նրանց բացակայությամբ էլ դատական գործընթաց սկսել, սակայն դրա հիմնական պայմանն այդ պաշտոնյաների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելն է։ Նրանց մասին նյութերն ուղարկվել են Ինտերպոլին։ Սակայն «մայդանի» հետ կապված բոլոր դեպքերում Ինտերպոլի պատասխանը մեկն է՝ հղում իրենց կանոնադրության 3–րդ կետին։ Այսինքն՝ նրանք քաղաքական հետապնդման նախանշաններ են տեսնում, և հրաժարվում են նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուց»,–ասել է նա։

Գորբատյուկի խոսքերով՝ ներկայումս Գերագույն ռադան մի օրինագիծ է դիտարկում, որը հնարավոր է դարձնում բացակա դատավճիռը՝ առանց կասկածյալների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը