Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է կործանված Су-24–ի մահացած օդաչուն (տեսանյութ)
Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում, ենթադրաբար, պատկերված է Սիրիայում այսօր կործանված ռուսական Су-24 ինքնաթիռի մահացած օդաչուն։
Ավելի վաղ «CNNturk»–ը հայտնել էր, որ օդաչուներից մեկը գտնվում է տեղի բնակիչների՝ սիրիացի թուրքմենների մոտ: Թուրք լրագրող Էզգի Ջանքուրթարանն էլ «Twitter»-ի իր էջում գրել էր, որ թուրքական կործանիչով խոցված ռուսական Су-24 ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է:
Հիշեցնենք՝ թուրքական ավիացիան պնդում է, որ ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային սահմանը, ՌԴ ՊՆ–ն էլ հերքում է՝ նշելով, որ ռմբակոծիչը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում։
Համացանցում նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են թուրքմեն ապստամբները կրակում ռուս օդաչուի վրա, ով հասցրել էր Սու–24–ից կատապուլտով դուրս ցատկել։

7or.am