Աշխարհ

24.11.2015 19:07


«Վիքիպեդիայի» 4 հոդված կներառվի արգելված նյութերի ռեեստր

«Վիքիպեդիայի» 4 հոդված կներառվի արգելված նյութերի ռեեստր

Ռոսկոմնադզորն Արգելված տեղեկատվության միացյալ ռեեստր է ընդգրկել «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանի 4 հոդված։ Ինչպես նշվում է գերատեսչության «Twitter»–ի պաշտոնական էջում, ուսումնասիրությունների արդյունքում դրանցում առկա տեղեկատվությունն արգելված է համարվել։

«Գազետայի» փոխանցմամբ՝ պատճառ է դարձել ՌԴ թմրանյութերի վերահսկողության դաշնային ծառայության ստացած հարցումը, որում Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի անդամ, «Անտիդիլեր» շարժման առաջնորդ Դմիտրի Նոսովը խնդրում էր ստուգել «Վիքիպեդիայի» 7 հոդված, որոնք, նրա կարծիքով, արգելված տեղեկատվություն են պարունակում։ Դրանցից 5–ում, օրինակ, նկարագրվում են թմրանյութերի պատրաստման եղանակները։

Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսին «Վիքիպեդիան» արդեն հասցրել է արգելափակվել թմրանյութերի մասին հոդվածի պատճառով։ Արգելափակումից մի քանի ժամ անց Ռոսկոմնադզորը հայտարարեց, որ ջնջել է կայքն արգելված նյութերի ռեեստրից, քանի որ աղմկահարույց հոդվածը վերախմբագրվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը