Աշխարհ

24.11.2015 15:48


ՄԱԿ. «Ռուսական Սու–24–ի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել Սիրիայում ակաբեկչության դեմ պայքարը»

ՄԱԿ. «Ռուսական Սու–24–ի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել Սիրիայում ակաբեկչության դեմ պայքարը»

ՄԱԿ–ը մեկնաբանել է թուրք–սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման միջադեպը՝ նշելով, որ դա կարող է բարդացնել Սիրիայում ահաբեկչության դեմ Ռուսաստանի պայքարը։ Այս մասին նշել է Ժնևում ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին։

«РИА Новости»–ն տեղեկացնում է, որ նա հիշեցրել է՝ ՄԱԿ–ը բանաձև է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի մասին. «Սակայն այդ պայքարը պետք է իրականացվի մարդու իրավունքների բոլոր նորմերին համապատասխան և հիմնված լինի օրենքի ու մարդու իրավունքների պաշտպանության վրա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը