Աշխարհ

24.11.2015 14:15


Ալֆրեդ Կոխի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)

Ալֆրեդ Կոխի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)

ՌԴ Անվտանգության դաշնային խորհրդից հաղորդել են, որ դաշնային հետախուզում է հայտարարվել նախկին փոխվարչապետ, գործարար, իսկ այժմ՝ նաև ընդդիմադիր գործիչ Ալֆրեդ Կոխի նկատմամբ։

Նշվում է, որ դեռ անցած տարվա ապրիլին նա փորձել է ապօրինի ճանապարհով քաղաքից դուրս հանել հայտնի նկարիչ Իսահակ Բրոդսկու կտավը։ Ինքը Կոխը պնդում է, որ կտավը որևէ արժեք չունի, քանի որ կեղծված է, և ամբողջ խնդիրը «քաղաքական ճնշումն է»։ Սակայն Տրետյակովյան պատկերասրահից արդեն հաստատել են՝ նկարը բնօրինակն է՝ ստեղծված 1911թ.։

Սա Կոխի նկատմամբ առաջին քրգործը չէ. 1997-ին նա ստիպված էր թողնել կառավարության փոխղեկավարի պաշտոնը պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

Բնանկարը նա փորձում էր տանել Գերմանիա, սակայն մաքսատան ծառայողներն այն առգրավել են և ուղարկել փորձաքննության։

Իսկ մինչ այդ բավարական Ռոզենհայմում ապրող ընդդիմադիր գործիչը շարունակում է հարցազրույցներ տալ ուկրաինական ԶԼՄ–ին։

«Հայրենիքից Կոխն այնքան հեռու է գտնվում, որ ստիպված էին նրա նկատմամբ դաշնային հետախուզում հայտարարել»,–գում է «vesti.ru»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը