Ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի և Թուրքիայի սահմանին (լրացված, տեսանյութ)
Ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ հղում կատարելով թուրքական «Haberturk TV»–ին։
Վերջինը կոնկրետ չի նշել, թե ինքնաթիռն ինչ տիպի է, և որ երկրին է պատկանում։
Տեղեկացվել է միայն, որ այն կործանել են Թուրքիայի ռազմաօդային ուժերը, երբ հատել է իրենց երկրի տարածքը։
...
Ավելի ուշ «lifenews.ru»–ն, թուրքական «DNA»–ին հղումով, գրել է, որ սիրիական Միգ-23–ը խոցել է թուրքական F-16 կործանիչը։ Սիրիական կործանիչի անձնակազմին նախապես զգուշացվել է այդ մասին, որը հասցրել է բարեհաջող լքել ինքնաթիռը։
...
ՌԴ ՊՆ–ն էլ հայտարարել է, որ Սիրիայում ռուսականСу-24 է խոցվել։
«Այսօր Սիրիայի տարածքում, ենթադրաբար, ցամաքից, գնդակոծվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող, ռուսական ավիախմբին պատկանող Су-24–ը», –«Ինտերֆաքսին» հայտնել են գերատեսչությունից։
«Ինքնաթիռը գտնվում էր 6 հազ մետր բարձրության վրա։ Օդաչուների ճակատագիրը ճշտվում է։ Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել է կատապուլտով դուրս նետվել»,–հայտարարել են ՊՆ–ից։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում։
«Դա արձանագրված է վերահսկողության օբյեկտիվ միջոցներով»,–ընդգծել են ՊՆ–ից։
***
Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն։
Թուրքական կողմը շարունակում է պնդել, որ ինքնաթիռը խախտել է իրենց երկրի օդային տարածքը, այն էլ՝ 5 րոպեում 10 անգամ:
***
CNNturk–ը հայտնում է, որ օդաչուներից մեկը գտնվում է տեղի բնակիչների՝ սիրիացի թուրքմենների մոտ:
***
ՆԱՏՕ–ն մեկնաբանել է կատարվածը՝ նշելով, որ հետևում է իրավիճակին։
***
Ժնևում ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին ասել է, որ այս միջադեպը կարող է բարդացնել Սիրիայում ահաբեկչության դեմ Ռուսաստանի պայքարը։
Ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի և Թուրքիայի սահմանին (լրացված, տեսանյութ)
Ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ հղում կատարելով թուրքական «Haberturk TV»–ին։
Վերջինը կոնկրետ չի նշել, թե ինքնաթիռն ինչ տիպի է, և որ երկրին է պատկանում։
Տեղեկացվել է միայն, որ այն կործանել են Թուրքիայի ռազմաօդային ուժերը, երբ հատել է իրենց երկրի տարածքը։
...
Ավելի ուշ «lifenews.ru»–ն, թուրքական «DNA»–ին հղումով, գրել է, որ սիրիական Միգ-23–ը խոցել է թուրքական F-16 կործանիչը։ Սիրիական կործանիչի անձնակազմին նախապես զգուշացվել է այդ մասին, որը հասցրել է բարեհաջող լքել ինքնաթիռը։
...
ՌԴ ՊՆ–ն էլ հայտարարել է, որ Սիրիայում ռուսական Су-24 է խոցվել։
«Այսօր Սիրիայի տարածքում, ենթադրաբար, ցամաքից, գնդակոծվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող, ռուսական ավիախմբին պատկանող Су-24–ը», –«Ինտերֆաքսին» հայտնել են գերատեսչությունից։
«Ինքնաթիռը գտնվում էր 6 հազ մետր բարձրության վրա։ Օդաչուների ճակատագիրը ճշտվում է։ Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել է կատապուլտով դուրս նետվել»,–հայտարարել են ՊՆ–ից։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում։
«Դա արձանագրված է վերահսկողության օբյեկտիվ միջոցներով»,–ընդգծել են ՊՆ–ից։
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն։

7or.am