Պետդեպը նախազգուշացրել է զբոսաշրջիկներին ահաբեկչության վտանգի մասին ամբողջ աշխարհում
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է առաջիկա տոներին արտասահման մեկնել պատրաստվող ամերիկացիներին ահաբեկչական սպառնալիքի մեծացման մասին։
«rg.ru»–ի փոխանցմամբ՝ սովորաբար ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը պարբերաբար զգուշացնում է իր համաքաղաքացիներին առանձին երկրներում տիրող բարդ իրավիճակների մասին, սակայն վերը նշված նախազգուշացումն առանձնանում է իր բնույթով, քանի որ չի վերաբերում առանձին մի պետության կամ շրջանի. այն զգուշացում է մեր մոլորակում առկա վտանգի մասին առհասարակ։
Պետդեպի տվյալներով՝ ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», «Ալ–Քաիդան» և «Բոկո հարամը», շարունակում են ահաբեկչություններ նախապատրաստել ամենատարբեր տարածաշրջաններում։
Ճանապարհորդության մեկնող ամերիկացիներին Պետդեպը խորհուրդ է տվել տեղյակ լինել իրենց գտնվելու վայրում տիրող իրավիճակից, խուսափել մարդաշատ վայրերից, զգոն լինել հատկապես տրանսպորտում տոնակատարությունների և փառատոնների օրերին։
Նշվում է, որ ահաբեկչության վտանգը սահմանված է 3 ամսվա համար՝ մինչև 2016թ. փետրվարի 24–ը։

7or.am