Աշխարհ

24.11.2015 11:00


Առանց լույսի ու գազի մնացած Ղրիմի բնակիչներին ուտելիք են բաժանել

Առանց լույսի ու գազի մնացած Ղրիմի բնակիչներին ուտելիք են բաժանել

Ղրիմի ԱԻՆ–ի աշխատակիցները սկսել են տաք ուտելիք բաժանել Շչելկինո քաղաքի և Ղրիմի Լենինյան շրջանի բնակիչներին, որոնք արդեն մի քանի օր է՝ էլեկտրականություն չունեն։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը։

ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Իվանովի խոսքերով՝ բնակավայրում, որտեղ 15 հազ մարդ է ապրում, իրավիճակն ավելի է բարդացել գազի բացակայության պատճառով։ Մարդիկ կերակուր են պատրաստում խարույկների վրա, անգամ՝ կերոսինի լամպերի։ Տուժած շրջան է ժամանել 4 դաշտային խոհանոց։

«Դրանցից յուրաքանչյուրի մոտ հերթի է կանգնած մոտ 100 մարդ»,– ասել է Իվանովը։

Նշենք, որ նոյեմբերի 20–ին էլեկտրահաղորդակցության գծերի պոկվելու պատճառով ամբողջությամբ ընդհատվել է Ուկրաինայից էլեկտրաէներգիայի մատակարարումը թերակղզուն։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Ղրիմի խանութներում կտրուկ բարձրացել են մոմերի և գեներատորների գները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը