Կարծիք

24.11.2015 10:52


Երբ աշոտյանենք ժողովրդին հղում տալով՝ ինչ–որ պնդում են կատարում, հիշում եմ Քադդաֆիի ելույթը

Երբ աշոտյանենք ժողովրդին հղում տալով՝ ինչ–որ պնդում են կատարում, հիշում եմ Քադդաֆիի ելույթը

Աշոտյանն ասում է, որ իշխանությունն ուզում է վերարտադրվել, ու դա նորմալ է, պնդում է, որ էնպիսի կուսակցություն չկա, որ չուզենա վերարտադրվել: Օրինակ է բերում ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու այլ երկրների:

Աշոտյանը երևի տեղյակ չի, որ ՈՉ-ի արգումենտն այն է, որ Սերժ Սարգսյանն է ուզում վերարտադրվի, ու այդ վերարտադրության համար է Սահմանադրություն փոխում: Աշոտյանի հիշատակած ԱՄՆ-ում Ջորջ Վաշինգտոնը երկու ժամկետից հետո հեռացել է ու դա արել է առանց սահմանադրական պահանջի, որովհետև հասկացել է, որ իշխանությունը երկար չի կարելի պահել: Իսկ Սերժ Սարգսյանը լրիվ հակառակն է անում՝ սահմանադրական կարգը փորձում է փոփոխություններով խախտել: Այ ստեղ կարելի է ասել՝ Աշոտյանի ասածը փաստարկի չի դիմանում:

Բացի դրանից, նորմալ է, որ որևիցե կուսակցություն Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում ուզում է պահի իշխանությունը, բայց դրա համար նրանք Սահմանադրություն չեն փոխում, այլ մասնակցում են ազատ և մրցակցային ընտրություններին, ու չեն կեղծում այդ ընտրությունները:

Երբ որ աշոտյանենք ժողովրդին հղում տալով՝ ինչ–որ պնդում են կատարում, հիշում եմ Քադդաֆիի ելույթը ՄԱԿ-ում ժողովրդավարության մասին:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը