ԵՄ առաջնորդները և Թուրքիան նոյեմբերի 29–ին կհանդիպեն ներգաղթային ճգնաժամի խնդրով
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ներգաղթային ճգնաժամի հարցերով ԵՄ առաջնորդների և Թուքիայի հանդիպումը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 29–ին, Բրյուսելում։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նշվում է նրա թվիթթերյան էջում։
Տուսկը նշել է, որ իր հրավիրած գագաթաժողովի նպատակն է ազդակ հաղորդել իրենց հարաբերություններին և սահմանափակել ներգաղթյալների հոսքերը։ Նրա խոսքերով՝ որոշումն ընդունվել է Եվրահանձնաժողովի դրական գնահատականի և նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի արդյունքում։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ Հունաստանն ու Թուրքիան պետք է ուժեղացնեն համատեղ գործողությունները Թուրքիայից հունական կղզիներով դեպի Եվրոպա ապօրինի կերպով ներգաղթյալներ տեղափոխողների դեմ պայքարում։

7or.am