Մահապարտ ահաբեկիչը Փարիզ էր ժամանել իբրև փախստական (տեսանյութ)
Փարիզյան ահաբեկչություններն ուսումնասիրող ֆրանսիական իրավապահներն արդեն 300 խուզարկություն են իրականացրել։ Սև մազեր, խոր ընկած կանաչ աչքեր. հետաքննությունը միայն մահապարտ ահաբեկչի այդ նկարն ունի, որը նոյեմբերի 13–ին իրեն պայթեցրել էր «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ։
Իրեն պայթեցրած ահաբեկչից քիչ հեռու գտնվել է Մոհամմադ Ալ–Մահմոդի անձնագիրը, որը, ինչպես հետագայում պարզվել է, Ֆրանսիա էր ժամանել փախստականներ խմբի հետ՝ կեղծ փաստաթղթերով։
«vesti»–ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ոստիկանությունը հարյուրավոր ներգաղթյալների մեջ այժմ այլևս անկարող է աֆղաններ ու մարոկկացիներ որոնել։ Ո՛չ անձնագիր ունեն, ո՛չ ինքնությունը հաստատող որևէ այլ փաստաթուղթ։
Ահաբեկչություններից մեկուկես ամիս առաջ Մոհամմադ Ալ–Մահմոդին նկատել են հունական Լերոս կղզում, որտեղից 50 եվրոյով հասել է Աթենք։ Սիրիա–Թուրքիա–Հունաստան–Սերբիա–Մակեդոնիա–Խորվաթիա–Հունգարիա–Ավստրիա. ահա նրա անցած ուղին։
Փողոցով, որտեղով ահաբեկիչները ներխուժել էին «Բաթաքլան», անխոս քայլում են սպիտակ վարդեր տանող նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«Մենք կշարունակենք ավիահարվածները, որոնք ավելի ուժգին կլինեն»,–ավելի ուշ վստահեցնում է Օլանդը։ Հարվածների արդյունավետության համար Քեմերոնն առաջարկում է օգտագործել Կիպրոսում բրիտանական բազան։
Սակայն այդ ամենն այնքան էլ չի սփոփում Ֆրանսիային. Փարիզը «քար է կտրել»՝ իմանալով, որ ահաբեկիչներից մեկը երկիր է ժամանել իբրև փախստական։
Մոհամմադի հանցակիցներին փարիզյան ոստիկանությունը փնտրում է քաղաքի բոլոր արվարձաններում։ Հանցավոր խմբավորումներն արդեն արձաքանքում են. Թուլուզում զենքի ապօրինի վաճառքը բացահայտած սպային տեղում գնդակահարել են, մեծ քանակությամբ արյուն է կորցրել 2 վիրավոր ոստիկան։

7or.am