Աշխարհ

23.11.2015 21:30


Գերմանիայի իշխանությունները նոյեմբերին 180 հազար փախստականի են գրանցել

Գերմանիայի իշխանությունները նոյեմբերին 180 հազար փախստականի են գրանցել

Գերմանիայի իշխանությունները երկիր ժամանող փախստականների թվի աճ են արձանագրել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle–ն։

Վիճակագրության համաձայն՝ նոյեմբերին արդեն իսկ գրանցվել է շուրջ 180 հազար փախստական, գրեթե նույնքան, որքան հոկտեմբերին։ Այն ժամանակ փախստականների թիվը հասել էր ռոկորդային մակարդակի՝ 181 հազար մարդ։

Միայն անցած հանգստյան օրերին գրանցվել է 14 482 նոր փախստական։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Գերմանիա միջինը 7–8 հազար փախստական է ժամանում։

Նոյեմբերի 5–ին սահմանը հատած քաղաքացիների թվի ռեկորդ էր սահմանվել՝ ավելի քան 10 հազար մարդ։

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի մի շարք քաղաքներում մի քանի բողոքի գործողություն էր տեղի ունեցել՝ ընդդեմ ներգաղթյալների հարցով կառավարության քաղաքականության։ Ցույցերն ընթացել էին «Մերկելը պետք է հեռանա՛» կարգախոսի ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը