Աշխարհ

23.11.2015 18:47


Ամերիկյան հեռուստաալիքը Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի հարվածները վերագրել է ԱՄՆ–ին (տեսանյութ)

Ամերիկյան հեռուստաալիքը Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի հարվածները վերագրել է ԱՄՆ–ին (տեսանյութ)

Ամերիկյան «PBS» հեռուստաալիքը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ոչ առևտրային հեռուստատեսային ծառայությունն օգտագործել է ՌԴ ՊՆ–ի կողմից «YouTube»–ում տեղադրված կադրերը՝ ցույց տալու համար, թե ինչ հաջողությամբ է ԱՄՆ–ը պայքարում ԻԼԻՊ–ի դեմ։

Սյուժեում լրագրողները նշում են, որ զինյալների ֆինանսավորման հիմնական աղբյուրը նավթի վաճառքն է, ապա հավելում, որ ԱՄՆ բանակը մտադիր է վերացնել այդ աղբյուրը։ Պենտագոնին հղումով՝ նշվում է, որ նոյեմբերի 16–ին ամերիկյան ավիացիան Սիրիայում ահաբեկիչների 116 բենզատար է ոչնչացրել։ Սակայն իրականում օգտագործված են ՌԴ ՊՆ–ի՝ նոյեմբերի 18–ի կադրերը, երբ հայտնի էր դարձել, որ ՌԴ ավիացիան նավթ տեղափոխող 500 բենզատար է ոչնչացրել։ Ուշագրավ է, որ Պենտագոնը, ի տարբերություն ՌԴ ՊՆ–ի, չի ներկայացրել Սիրիայում բենզատարներ ոչնչացնելու կադրեր։

Ի դեպ, «lifenews»–ի փոխանցմամբ, այսօր էլ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ 5 օրվա ընթացքում ռուսական ավիախմբի ինքնաթիռները չոր նավթ տեղափոխող ավելի քան հազար բենզատար են ոչնչացրել, որի մատակարարմանն էին սպասում ԻԼԻՊ–ի գործարաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը