Պուտինը թույլատրել է Իրանին միջուկային սարքավորումներ և տեխնոլոգիա մատակարարել
ՌԴ նախագահ Վլ. Պուտինը թույլատրել է իրանական միջուկային Ֆորդո օբյեկտը և Արաք քաղաքի ռեակտորն արդիականացնելու նպատակով Իրանին համապատասխան սարքավորումներ և տեխնոլոգիա մատակարարել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ըստ փաստաթղթի՝ մատակարարումների վրա այլևս չեն ազդի արգելքներն ու այլ սահմանափակումները, և նոր սարքավորումներն ու տեխնոլոգիան կնպաստեն կայուն իզոտոպներ արտադրող Ֆորդոյի ատոմային 2 կասկադի արդիականացմանը։
Փաստաթուղթը թույլատրում է Իրանից արտահանել հարստացված ուրան, որի ավելցուկն անցնում է 300 կգ–ից՝ իսլամական այդ երկրին բնական գազ մատակարարելու դիմաց։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից։
Հիշեցնենք՝ մինչև վերջերս միջազգային հանրությունը մտահոգված էր հարստացված ուրանը ռազմական նպատակներով օգտագործելու Իրանի պոտենցյալ հնարավորությամբ։ Այս տարվա հուլիսի կեսերին Իրանը և «վեցնյակը» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության եկան Թեհրանի միջուկային ծրագրով։ Ըստ այդմ՝ ԻԻՀ–ն պարտավորվեց 5 տարով զերծ մնալ ուրանի՝ ավելի քան 3,67 տոկոսով հարստացումից, իսկ Ֆորդոյի օբյեկտը դարձնել տեխնոլոգիական կենտրոն։ Դրա դիմաց չեղարկվեցին հակաիրանական պատժամիջոցները։
Հիշեցնենք նաև, որ այսօր աշխատանքային այցով Թեհրան է մեկնել Պուտինը, որն Իրան նրա առաջին այցն է 2007–ից հետո։

7or.am