«Այո»-ի քարոզիչների հրապարակած տեսահոլովակը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ շատ հաջողված դիվերսիա, որը կազմակերպվել է «Ոչ»-ի ճամբարի կողմից: Լսեք այս երկուրոպեանոց հոլովակի ամենավերջին՝ ամփոփիչ մասը՝ բոլոր երիտասարդները հերթով մեծ ոգեւորությամբ կոչ են հղում հանրությանը՝ «Ասա «Այո՚» Մայր օրենքին»: Բոլորին հայտնի է, որ հանրաքվեի է դրվել հետեւյալ երկընտրանքը՝ կամ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ մնում է ուժի մեջ, կամ ուժի մեջ են մտնում Մայր օրենքի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Այսինքն՝ «Ասա «Այո» Մայր օրենքին» կոչը նշանակում է միայն մի բան՝ արտահայտվիր ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ օգտին եւ մերժիր դրա ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ... Ինձ թվում է՝ սրանից լավ նվեր «Այո»-ի կողմնակիցները չէին կարող մատուցել «Ոչ»-ի ճամբարին... Եւ մնում է միայն մի ենթադրություն անել՝ «ոչականները» հաջողությամբ ներդրել են իրենց մարդկանց «Այո» Ճամբարում եւ հենց այդ մարդիկ ավելի մեծ հաջողությամբ իրականացրել են այս դիվերսիան...
Ընդդիմության դիվերսիան...(լուսանկար)

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից