«Ասա՛ այո՛»-ի էջը միացված է թողել միայն «like»-ի կոճակը. իշխանությունը թողնում է միայն «այո» ասել (լուսանկար)
Մոտ երկու շաբաթ առաջ «Այո»-ի ճակատը «Youtube»-ում բացեց «Ասա՛ այո՛» պաշտոնական էջը, որն իր վրա ուշադրություն գրավեց ոչ թե քարոզող տեսանյութերի պատճառով, այլ սակավաթիվ հետևորդների ու «like»-երի, և չափից դուրս շատ «dislike»-ի: «Այո»-ի ներկայացուցիչները կարճ ժամանակ անց փակեցին մեկնաբանությունների բաժինը: Կարճ ժամանակ անց «Facebook» սոցիալական ցանցում հայտնվեցին «like»-երի և «dislike»-երի մասին լուսանկարներ, որտեղ երևում էր դրանց անհամամատելի թիվը՝ «dislike»–երի քանակը չափազանց շատ էր: «Youtube»-յան էջի պատասխանատուներն այսօր արդեն որոշել են թողնել միայն «like»-ի կոճակը, իսկ «dislike»-ի կոճակն անջատած է: Հետևաբար, իշխանությունը թողնում է միայն «այո» ասել. «ոչ»-ի կոճակն անջատած է: Այնուամենայնիվ, ողջ ՀՀԿ-ական կեղծ և իրական էջերով «like»-երի պակաս «Ասա՛ այո՛»-ն զգում է:
«Ասա՛ այո՛»-ի էջը միացված է թողել միայն «like»-ի կոճակը. իշխանությունը թողնում է միայն «այո» ասել (լուսանկար)
Մոտ երկու շաբաթ առաջ «Այո»-ի ճակատը «Youtube»-ում բացեց «Ասա՛ այո՛» պաշտոնական էջը, որն իր վրա ուշադրություն գրավեց ոչ թե քարոզող տեսանյութերի պատճառով, այլ սակավաթիվ հետևորդների ու «like»-երի, և չափից դուրս շատ «dislike»-ի:
«Այո»-ի ներկայացուցիչները կարճ ժամանակ անց փակեցին մեկնաբանությունների բաժինը: Կարճ ժամանակ անց «Facebook» սոցիալական ցանցում հայտնվեցին «like»-երի և «dislike»-երի մասին լուսանկարներ, որտեղ երևում էր դրանց անհամամատելի թիվը՝ «dislike»–երի քանակը չափազանց շատ էր: «Youtube»-յան էջի պատասխանատուներն այսօր արդեն որոշել են թողնել միայն «like»-ի կոճակը, իսկ «dislike»-ի կոճակն անջատած է: Հետևաբար, իշխանությունը թողնում է միայն «այո» ասել. «ոչ»-ի կոճակն անջատած է: Այնուամենայնիվ, ողջ ՀՀԿ-ական կեղծ և իրական էջերով «like»-երի պակաս «Ասա՛ այո՛»-ն զգում է:
Աղբյուրը՝ «zham.am»