Լրահոս

23.11.2009 10:54

Ալեքսանդր Մանասյան. «Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագրի ստորագրումն անհավանական եմ համարում»

Ալեքսանդր Մանասյան. «Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագրի ստորագրումն անհավանական եմ համարում»

-Ես սա գնահատում եմ որպես քարոզչական  շարժառիթ Թուրքիային բանակացության կարգավորման  գլխավոր կողմ դարձնելու քաղաքականության մեջ։  Շրջանակային պայմանագիրը, որի շուրջ բանակցել  են նրանք, ներկայացվում է միջնորդների կողմից, քննրակվում է կետ առ կետ, բայց  ինքը՝ թուղթը, նշանակում է, որ  միջնորդները փորձում են ապահովել հակակամարտության կարգավորման դինամիկան, որպեսզի տեղում կանգ չառնի։ Այս մասին է խոսում շրջանակային համաձայնագրի մեջտեղ բերելը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան։

Այն հարցին, թե որքանով է հավանական, որ շրջանակային համաձայնագիրը այս տեսքով կվավերացվի, նա պատասխանել է, թե անհավանական է համարում։

Ըստ «Euronews»-ի, փաստաթղթում քննարկվում է հետևյալը՝ հայկական կողմը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս է բերելու զորքերը՝ վերահսկելով միայն Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է կամաարտահայտման միջոցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։