Աշխարհ

23.11.2015 12:47


ՌԴ ինքնաթիռները հանգստյան օրերին ԻԼԻՊ–ի 472 օբյեկտ են խոցել Սիրիայում

ՌԴ ինքնաթիռները հանգստյան օրերին ԻԼԻՊ–ի 472 օբյեկտ են խոցել Սիրիայում

Հանգստյան օրերին ՌԴ ավիացիան ահաբեկիչների 472 օբյեկտ է խոցել։ Իրականացվել է 141 մարտական թռիչք։ Այս մասին գրում է «ntv.ru»–ն՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությանը հղումով։

ՌԴ ռմբակոծիչների թիրախներն են եղել Հալեպում, Դամասկոսում, Իդլիբում, Լաթաքիայում, Համայում, Հոմսում, Ռաքքայում, Դեյր էզ-Զորում տեղակայված ահաբեկիչների օբյեկտները։

Կոնաշենկովը հավելել է, որ մարտական առաջադրանքներն իրագործելուց հետո ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել «Հմեյմիմ» ավիաբազա։

Հիշեցնենք՝ երբ հաստատվեց, որ Եգիպտոսում A321–ի կործանումն ահաբեկչություն է եղել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց ուժեղացնել Սիրիայում զինյալների դիրքերին հասցվող ավիահարվածները, որ «հանցագործները հականան՝ հատուցումն անխուսափելի է»։ Դրան հետևեց ահաբեկիչների դեմ սկսած արշավին հեռահար ավիացիայի ռմբակոծիչների ներգրավումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը