Հուժկու պայթյուն է որոտացել Ճապոնիայի Յասուկունի վանքի մոտ՝ զուգարանում
Տոկիոյի կենտրոնում՝ ճապոնական նշանավոր Յասուկունի վանական համալիրի մոտ, այսօր հուժկու պայթյուն է որոտացել։ «Վեստիի» փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել վանքի մոտ գտնվող զուգարանում։ Տուժածներ չկան. վնասվել են միայն շինութան պատերը։
Ոստիկանությունը դեպքի վայրից ինքնաշեն ռումբի և մարտկոցների մնացորդներ է գտել, նաև՝ մի կասկածելի իրր, որով ներկայումս զբաղվում են սակրավորները։
Իրավապահները ենթադրում են, որ կատարվածն ահաբեկչություն է ըննդեմ վիճելի Յասուկունիի. վանքը նվիրված է կայսեր համար զոհված ռազմիկների ոգուն։ Սակայն զոհվածների ցանկում են նաև ճապոնացի հանցագործներ, որոնք մահապաժի են դատապարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Չինաստանում և կորեական հանրապետություններում վանքը համարում են ճապոնական միլիտարիզմի հոգևոր կենտրոնը։
Վանքը կապված չէ պետության հետ և համարվում է մասնավոր կրոնական կազմակերպություն։ Այստեղ են պարբերաբար գալիս Ճապոնիայի կառավարության անդամները, սակայն վարչապետ Սինձո Աբեն խուսափում է Յասուկունի այցելելուց, որպեսզի չբարդացնի համարաբերությունները հարևանների հետ։
Այսօր վանական համալիր այցելածների թիվը սովորականից մեծ է եղել. նոյեմբերի 23–ին Ճապոնիայում նշում են աշխատանքի օրը, իսկ Յասուկունիում փառատոն էր ընթանում։

7or.am