Լրահոս

01.10.2010 15:05


Ռոբերտ Փլանթը նոր ալբոմ է թողարկել

Ռոբերտ Փլանթը նոր ալբոմ է թողարկել

Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, «Led Zeppelin»-ի կազմից դուրս գալուց հետո Ռոբերտ Փլանթը "Band of Joy" անունով նոր երաժշտական ալբոմ է թողարկել։ Ալբոմի անվանումը զուգորդվում է Փլանթի առաջին երաժշտական խմբի հետ, որից էլ 60-ականներին նա սկսել է իր գործունեությունը։ Երաժշտությունը, որտեղ նկատվում են Փլանթի սիված քանթրի և ֆոլք ժանրերը, հեռու է Փլանթի երկրպագուներին սովոր «Hard rock»-ից։

«Իմ վերջին ալբոմը ֆանտաստիկ է։ Ինձ հետ աշխատողները այնքա՜ն տաղանդավոր են։ Ես միանգամայն տարբեր եմ օգտագործում իմ և նրանց ձայները։ Սա իսկապես մի բան է, ինչը ես երբեք չէի արել, սա հիասքանչ շրջան է, քանի որ ես շարունակում եմ սովորել և բացահայտել նորը»,-ասում է Փլանթը։

Հոկտեմբերին երաժիշտը կմեկնի եվրոպական շրջագայություն։

Այս խորագրի վերջին նյութերը