Աշխարհ

23.11.2015 11:16


Ֆրանսիան նախազգուշական միջոցների է դիմել քիմիական զենքի հնարավոր կիրառության դեմ

Ֆրանսիան նախազգուշական միջոցների է դիմել քիմիական զենքի հնարավոր կիրառության դեմ

Ֆրանսիայի իշխանությունները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել քիմիական զենքի հնարավոր կիրառության դեմ։ Այս մասին «Europe1»–ի եթերում հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանը։

«Գրոհի այդ տեսակը հնարավոր վտանգներից մեկն է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Մենք դիմել ենք նախազգուշական բոլոր միջոցառումներին դրանից խուսափելու համար»,–ասել է նախարարը։

Ավելի վաղ ԶԼՄ–ն հայտնել էր, որ հատուկ քիմիական զենք մշակելու նպատակով «Իսլամական պետության» զինյալների կողմից առանձին ստորաբաժանում է ստեղծվել, որը պետք է զբաղվի համապատասխան հետազոտություններով և փորձերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը