Աշխարհ

23.11.2015 10:20


Մյանմայի սողանքի հետևանքով 100 մարդ է անհետ կորել

Մյանմայի սողանքի հետևանքով 100 մարդ է անհետ կորել

Մյանմայում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 104–ի, մոտ 100 մարդ էլ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքը տեղի է ունեցել 300–մետրանոց լեռան լանջին։ Փլվածքների տակ է մնացել 50 տուն։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը մնացել է նեֆրիտի հանքում կուտակված արդյունաբերական թափոնների տակ, որտեղ թանկարժեք քարերի կտորներ էր որոնում։

Հնդկաստանի և Չինաստանի սահմանների մոտ ընկած այդ տարածքից արդյունահանվում է աշխարհի նեֆրիտի 90%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը